Ուկրաինայում հայկական տառերի հուշարձան է բացվել (լուսանկարներ)
Ուրկաինայի Զապորոժիե քաղաքում՝ հայկական եկեղեցու հարևանությամբ, հայերեն տառերի հուշարձան է բացվել: Այս մասին հայտնում է ուկրաինական լրատվական կայքը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հուշարձանի ստեղծման համար կես տարի ժամանակ է պահանջվել: Աշխատանքներում ներգրավված են եղել հայեր, ուկրաինացիներ և վրացիներ:
Նշվում է, որ գրանիտից պատրաստված յուրաքանչյուր տառի բարձրությունը 1,5 մետր է: