Շառլն իմ ուսուցիչն էր, իմ ընկերը, իմ սերը. Լայզա Միննելին՝ Ազնավուրի մասին (լուսանկար)
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան բոթին անդրադառնում, իրենց ափսոսանքի խոսքերն են հայտնում համաշխարհային վաստակ ունեցող հարյուրավոր արվեստագետներ՝ ամբողջ աշխարհում:
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Լայզա Մինելլին ևս ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկար ու գրառում թողել շանսոնյեի մասին.
«Շառլն իմ ուսուցիչն էր, իմ ընկերը, իմ սերը: Ես կկարոտեմ նրան հավիտյան»,-գրել է նա: