Վարչապետը բացահայտում է իր կրած ժամացույցների արժեքները (լուսանկար)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամացույցները գնել է իր այն խոստման շրջանակում, որ պիտի կրի միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց: Այս մասին նա գրել է Facebook -ի իր էջում:
«Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, որ ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է մասնավորապես աջ կողմի ժամացույցին), իսկ ես տեղյակ չեմ։
Ուրեմն, այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար (ձախ կողմինը) եվ 105 հազար (աջ կողմինը) դրամներով:
Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց:
Գրառմանս իմաստը նաեւ հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է:
Հայաստանը պիտի դարձնենք արդյունաբերական երկիր»: