Արմավիրում 32-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջն ու 1-ամյա տղային. երեխան մահացել է
Արմավիրի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 01։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի հանդամասերից մեկում 32-ամյա Ռուստամ Մ.-ն ծեծի է ենթարկել իր կնոջը՝ 30-ամյա Օվսաննա Գ.-ին եւ մեկ տարեկան որդուն՝ Արման Գ.-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երեխան մահացել է։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 118 հոդվածի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Մանուկյանին հայտնաբերելու ուղղությամբ։