Երևան, 30.Նոյեմբեր.2024, 00:00 |
Բելի պարալիզ. ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարու... Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձաս... Ձեռնոց նետենք տգիտությանը, 2025 թվականը հայտա... Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբո... Ոստիկանները կանգնեցրել են Բավարիայի խաղացողին... ԱՄՆ պետքարտուղարության դժգոհությունն Ադրբեջան... Լարված իրավիճակ՝ Վրաստանում. բախումներ են ըն... Մանրամասներ՝ Վանաձորի գազալցակայանում տեղի ու... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... Ոստիկանությունը Թբիլիսիում ջրցան մեքենաներ է ... Բայրամյանը նշել է, թե դեռ որքան է պատրաստվում... Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածա... Կարևոր․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժի... Բողոքի ակցիաները Վրաստանում վերսկսվել են Պայթյուն-հրդեհի հետևանքով տուժածը վերակենդանա... Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբու... Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մե... «Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական... Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկա... Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խո... Ձնամաքրման աշխատանքներ՝ մարտական հենակետերում... Ես չեմ կարող հարգել Ռեալի այդ որոշումը․ Ռոդրի... ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստա... Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առ... Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկում ՏԿԵ նախարարին են ներկայացվել աղետից հետո վնաս... Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոց... ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջ... Հովհաննիսյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են... Փաշինյանը ԱԺ-ում է. հանդիպել է ՔՊ-ականների հե... Ի՞նչ է դելիրիումը Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմո... Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորա... Փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է... Գյումրու շուկայից առգրավվել է 15 կգ սիգ Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերնե... Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայ... 173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնայ... Դավիթ Խուդաթյանը Լոռիում ծանոթացել է աղետի հե... Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորան... ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները ... Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կ... Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՌԴ ... Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեո... ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է... Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժ... Փաշինյանը Զարեհ Սինանյանին 20 օրով գործուղում... Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույ... ՀՀ նախագահն ու Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հ... Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող... ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստաց... Մոսկվայում անցկացված կոնֆերանսին քննարկվել է ... Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գ... Հայտնի է՝ որ ակումբը կարող է գլխավորել Զինեդի... Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկ... Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբ... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա...

Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հեկտար անտառ են սեփականաշնորհել. Hetq.am (տեսանյութ, լուսանկարներ)

2007թ.-ին կառավարության որոշմամբ Հրազդանի անտառտնտեսությունից 14 հա անտառային տարածք տրամադրվեց Հրազդան համայնքին:

Նույն տարում այդ տարածքը տարբեր լոտերով դրվեց աճուրդի: Դրանք ձեռք բերեցին պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք: 2009 թվականին ԱԺ-ն 2 անգամ օրենք ընդունեց, որպեսզի այդ 14 հա հողակտորը և դրան կից ավելի քան 36 հա հողակտոր փոխադրվեն Ծաղկաձոր համայնքի տարածք: Իսկ Ծաղկաձորում հողակտորները միշտ բարձր արժեք են ունեցել: Hetq.am- ը ներկայացնում է, թե ովքեր, ինչ հանգամանքներում, ում միջոցով են անտառային հողերը գնել և հետագայում ում են օտարել դրանք:

Հայաստանի նախկին պաշտոնյաների կողմից իրականացված հնարավոր կոռուպցիոն գործարքների բնույթը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ: Պետական բարձր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց մասնակցությամբ կատարված գործարքների արդյունքում 2007թ.-ին մասնավորեցվել է մոտ 14 հա անտառապատ տարածք:

«Հետք»-ը կարողացել է պարզել, թե ինչպես է հատուկ պահպանվող տարածքը դարձել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց, երբեմն էլ հենց պաշտոնյաների սեփականությունը: Գործարքի արդյունքում հողակտորներ են ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Արամ Դանիելյանի նախկին խորհրդականի որդին, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք, Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանը և այլք:

Կառավարությունն իր անդամների համար որոշում ընդունեց
2007 թվականի ապրիլին կառավարությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ընդունում է հողերի կատեգորիան փոխելու մասին «422-Ն» որոշում: Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 50.48 հեկտարը փոխադրվեց խառը կառուցապատման և հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա: Հատուկ պահպանվող հողերի կատեգորիա փոխադրված 14 հեկտարը դարձավ Հրազդան համայնքի սեփականությունը:

Այդ որոշումից մեկ ամիս անց Հրազդան համայնքը 14 հա հողակտորը առանձին լոտերով դրեց աճուրդի: Դրանք գնեցին այդ ժամանակ պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք: Ամբողջ հողակտորները վաճառվեցին մեկ ամսվա ընթացքում: Հողակտորները վաճառելուց հետո Ազգային ժողովը 2009 թվականին երկու անգամ փոփոխություն կատարեց Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքում (փոփոխություն 1, 2): Փոփոխությունների արդյունքում` նշված 14 հա հողակտորը և դրան կից ևս 36 հա հողակտոր Հրազդան համայնքի տարածքից փոխադրվեցին Ծաղկաձոր համայնքի վարչական տարածք (քարտեզ 1, 2):

Լուսանկարում ընդգծված 53.27 հա հողկատորի մեջ է մտնում վերև նծված 14 հա տարածքը, փաստաթուղթը ձեռք է բերվել Հրազդանի արխիվից

Ծաղկաձոր համայնքի հողակտորների կադաստրային արժեքն անհամեմատ ավելի բարձր է, քան Հրազդանինը:

Նշված անտառապատ տարածքն այսօր գտնվում է Ծաղկաձոր համայնքի Մհեր Մկրտչյան փողոցի սկզբնամասում՝ սարի ձախ լանջին, որտեղ տեղակայված է «Արարատ ռեզորտ» հյուրանոցային համալիրը: Նախկինում այն գտնվում էր Հրազդանի Ջրառատ թաղամասում:

Կովալենկո Շահգալդյան (1.25 հա)

Ծաղկաձոր համայնքի Մհեր Մկրտչյան 30 հասցեի 1.25 հեկտար հողակտորը 2007թ.-ին Հրազդան համայնքից ձեռք է բերել Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ Արմեն Սոսյանը: Հողակտորի ներկայիս սեփականատերը «Արայ» ընկերության` ինքնասպանություն գործած սեփականատիրոջ մայրն է՝ Կարինե Սուքիասյանը:  Հաջողվել է զրուցել հողակտորն առաջինը ձեռք բերած Արմեն Սոսյանի հետ: Սոսյանին հարցրինք, թե իրեն որտեղի՞ց գումար և ինչպե՞ս է իմացել, որ Հրազդան համայնքում անտառածածկ տարածք է վաճառվում: Արմեն Սոսյանը ուշագրավ բացահայտում արեց: Նա պատմեց, որ 300 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ինքը գնացել է Հրազդան քաղաք, տվել է իր անձնագիրը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ կապ ունեցող անձանց և փաստաթղթեր ստորագրել, որոնց բովանդակությանը չի կարողացել ծանոթանալ:

Փաստաթղթերը ձևակերպելուց հետո Կովալենկո Շահգալդյանի տանն է եղել, իսկ վերջում Արմեն Սոսյանին շնորհակալություն են հայտնել և տրամադրել են 300 ԱՄՆ դոլարը` որպես պարգևավճար: Նա երկար ժամանակ չի իմացել, որ ինքն անտառային հողակտորի սեփականատեր է: Արմեն Սոսյանը մեզ հետ զրույցից մեկ օր անց զանգահարեց մեզ և հայտնեց, որ Կովալենկո Շահգալդյանն ընդհանրապես կապ չունի, և որ իրեն գումար է տվել Հրազդան համայնքի ճարտարապետը, որի անունն այդպես էլ չհիշեց:

Հետագայում, ինչպես երեւում է կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տեղեկությունից, Արմեն Սոսյանի ձեռք բերած հողակտորի սեփականատերը դարձել է Կարինե Սուքիասյանը:

Մարտուն Մաթևոսյան-Ռուբիկ Հակոբյան (1.9 հա)


Մարտուն Մաթևոսյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել 2005 թվականին: Գործարքի ժամանակ՝ 2007 թ.-ին, նա զբաղեցնում էր ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Հրազդան համայնքի հայտարարած աճուրդին մասնակցել է անձամբ ինքը: Այդ մասին տեղեկանում ենք Հրազդանի արխիվից ձեռք բերած փաստաթղթերից (1, 2), որը կնքված է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կողմից:

Հետագայում Մարտուն Մաթևոսյանի գնած 1.9 հա հողակտորը դարձել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կնոջ՝ Աիդա Սամսոնյանի սեփականությունը: Մինչ օրս հողակտորը պատկանում է Հակոբյանի կնոջը: Մեր հետ զրույցում Մարտուն Մաթևոսյանը նշեց, որ հողակտորը գնելու ժամանակ ինքը եղել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, իսկ հողակտորը գնել է իր ընկերոջ՝ Ռուբիկ Հակոբյանի համար: Մարտուն Մաթևոսյանի խոսքով` այդ ժամանակ Ռուբիկ Հակոբյանը Հայաստանում չէր և խնդրել էր, որ ինքը մասնակցի աճուրդին ու գնի հողակտորը:

Մաթևոսյանն այդպես էլ արել է, սակայն չի հիշում, թե աճուրդով հողը գնելուց հետո այն նվիրե՞լ, թե՞ վաճառել է Ռուբիկ Հակոբյանի կնոջը: Ռուբիկ Հակոբյանը 2000-ից 2008 թվականն ընկած ժամանակահատվածում եղել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը: Ծաղկաձորում գտնվող անտառային ծածկույթով հողակտորն այժմ էլ նույն տեսքն ունի, որևէ կառուցապատում արված չէ: Ռուբիկ Հակոբյանն այս օրերին Հայաստանում չի գտնվում: Եթե Ռուբիկ Հակոբյանը գործարքի վերաբերյալ մենկաբանություն տալու անհրաժեշտություն տեսնի, մենք այն կներկայացնենք առաջիկայում:

Արամ Դանիելյան (1.55 հա)


Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը քաղաքապետ է դարձել 2002 թվականին և պաշտոնավարել է մինչև 2018 թվականը: 2007 թվականի մայիսին տեղի ունեցած աճուրդին մասնակցել է Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գեւորգյանը: Դանիելյանը հաստատել է իր կնոջ` աճուրդում հաղթող ճանաչվելու փաստը: Հետագայում, Արամ Դանիելյանն իր կնոջը սպասարկման օբյեկտ կառուցելու թույլտվություն է տվել:

Արամ Դանիելյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ իր կինը ձեռք է բերել հողակտոր նշված անտառապատ տարածքում: Հարցին՝ որտեղի՞ց է իր կինն իմացել, որ նման հողակտոր է աճուրդի հանվել, Դանիելյանը պատասխանեց, որ մյուս քաղաքացիների նման իր կինն էլ է մասնակցել աճուրդին, և այդտեղ որևէ խնդիր չի տեսնում: Հրազդանի նախկին քաղաքապետը նույնիսկ շահերի բախում չի տեսնում իր կնոջը հողակտոր վաճառելու փաստում: Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ Դանիելյանի կնոջը պատկանած հողակտորն այժմ սեփականության իրավունքով անցել է ոմն Ժորա Գևորգյանի: Արամ Դանիելյանը հողակտորի վերաբերյալ այլ հարցերի չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ «խոսելու համար տեղը հարմար չի»:

Կովալենկո Շահգալդյան (3.74 հա)


Կովալենկո Շահգալդյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում աշխատել է 2001-ից 2014 թվականները, իր անունով հողակտոր ձեռք չի բերել: Նրա փոխարեն աճուրդներին մասնակցել է Չարենցավանի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանը: Գալուստյանը եղել է նաև Չարենցավան համայնքի ավագանու անդամ: Ռոման Գալուստյանը շուրջ 3.74 հա հողակտորը մաս-մաս է ձեռք բերել Հրազդանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդներում: Հետագայում, երբ հողակտորները փոխադրվել են Ծաղկաձոր համայնքի տարածք, դրանք բոլորը վաճառել է տարբեր քաղաքացիների: Կովալենկո Շահգալդյանը հաստատել է, որ ճանաչում է և առնչվել է Չարենցավանի բնակիչ Ռոման Գալուստյանի հետ, սակայն նրա կողմից անտառային հողակտոր գնելու գործարքի հետ ինքը կապ չունի: Կովալենկո Շահգալդյանը նշեց նաև, որ լավ չի հիշում, թե 2007 թվականին ինչ գործընթաց է տեղի ուենցել անտառապատ տարածքի շուրջ, սակայն, մի միտք հակառակի մասին է վկայում: Կովալենկո Շահգալդյանը մեր հարցերից մեկին հարցով պատասխանեց. «Հիմա այդ տարածքներում կառուցապատում կա՞»: Նա դրանով անուղղակիորեն փորձեց արդարանալ, թե իբր ոչ ծառ է հատվել, և ոչ էլ կառուցապատում է եղել տարածքում, սակայն ի ցույց դրեց այդ ժամանակվա իրադարձությունները լավ հիշելու հանգամանքը:

Աղվան Հովսեփյան (1.1 հա)


Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին՝ Արմեն Հովսեփյանը և վերջինիս գործընկեր Արշավիր Սարգսյանը նույնպես առնչվում են անտառային հողակտորների մասնավորեցման գործընթացներին: Հողակտորները ձեռք բերելու գործարքների ժամանակ Աղվան Հովսեփյանը զբաղեցնում էր Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը: Հովսեփյանի որդիների հետ բիզնես գործունեություն իրականացրած Արշավիր Սարգսյանը 2007 թվականին Հրազդան համայնքից աճուրդային կարգով ձեռք է բերել 0.3 հա հողակտոր, որը հետագայում այլ անձի սեփականություն է դարձել: Կադաստրի պետական կոմիտեի տվյալնեով` այդ հողակտորն այժմ պատկանում է քաղաքացի Գեղամ Խաչատրյանին: Աղվան Հովսեփյանի որդին՝ Արմեն Հովսեփյանը, նույն տարածքում այժմ ունի 0.71 հա անտառապատ հողակտոր: Այն ձեռք է բերել Կովալենկո Շահգալդյանի հետ կապ ունեցած Ռոման Գալուստյանից:

Աղվան Վարդանյան (3.99 հա)


2003-ից 2008 թվականը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Աղվան Վարդանյանը նույնպես առնչվել է հողակտորների ձեռքբերման գործարքին: Աղվան Վարդանյանի եղբայրը` Իշխան Վարդանյանը, 2007 թվականին մասնակցել է Հրազդանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդին և դարձել է մոտ 4 հա հողակտորի սեփականատեր): Աղվան Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ իր եղբայրն այդ ժամանակ ունեցել է հողակտոր, սակայն այսօր այդ հողակտորն իրեն չի պատկանում:

Աղվան Վարդանյանը բացառեց իր կապը հողակտորի ձեռքբերման գործարքին: Մեր զրուցակցի խոսքով, հողակտորն իր եղբայրը հետագայում նվիրատվություն է արել, սակայն չկարողացավ մտաբերել թե ում, քանի որ երկար տարիներ են անցել այդ գործարքից: Կադաստրի պետական կոմիտեի, Ծաղկաձորի քաղաքապետարանի և Հրազդանի արխիվի տվյալները համադրելով` պարզ է դառնում, որ այդ 3.99 հա հողակտորն այժմ սեփականության իրավունքով պատկանում է Ծաղկաձոր համայնքին: Ծաղկաձորի քաղաքապետարանից մեր հարցին ի պատասխան ասացին, որ իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերով չեն կարող ասել, թե արդյոք նշված 3.99 հա հողակտորը Իշխան Վարդանյանը նվիրատվությամբ, թե՞ վաճառքով է փոխանցել համայնքին:

Հարություն Ղարագյոզյան (4 հա)


Աժ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն անմասն չի մնացել անտառապատ տարածքներ գնելու գործարքից: Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը նույնպես աճուրդով հողակտոր է գնել Հրազդան համայնքից: Գործարքի ժամանակ Հարություն Ղարագյոզյանը Ազգային ժողովի պատգամավոր էր:

Նրա կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, հողակտորը գնելուց տարիներ անց բաժանել է երկու մասի և 2 հա-ն վաճառել է ոմն Սաֆար Խալու Հուշանգ Հաշեմի: Հարություն Ղարագյոզյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ կինը հողակտոր է գնել, որի մի մասը հետագայում վաճառել են այլ անձի: Նա չհիշեց, թե ով է իրենց առաջարկել գնել նշված հողակտորը: Հարցին, թե ինչո՞ւ կառուցապատում չեն արել, Ղարագյոզյանը պատասխանեց, որ նման մտադրություն առայժմ չունեն:

Արսեն Արզումանյան (3 հա)


Արսեն Արզումանյանը Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդական Լևոն Արզումանյանի որդին է: Կրտսեր Արզումանյանը հողակտորը մյուսների նման գնել է աճուրդային վաճառքով: Երկու մասի բաժանված հողակտորները ներկայումս էլ կադաստրի պետական կոմիտեի տվյալներով պատկանում է Արսեն Արզումանյանին: Ծաղկաձորի քաղաքապետարանի որոշումներից մեկից տեղեկանում ենք, որ Արզումանյանը տարիներ շարունակ գույքահարկ չի վճարել, որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվություն:

Սամվել Մայրապետյան (4 հա)


Գործարար Սամվել Մայրապետյանը 2007 թվականին Հրազդան համայնքի հայտարարած աճուրդներին մասնակցել և ձեռք է բերել երկու առանձին հողակատոր՝ 1.66 և 2.32 հա մակերեսներով: Կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն` այսօր հողակտորների սեփականատերը Սամվել Մայրապետյանն է: Ըստ էության, Մայրապետյանը ինչպես ձեռք է բերել հողակտորը, այնպես էլ պահպանել է դրանց նկատմամբ սեփականության իրավունքը և որևէ մեկին չի վաճառել: Ս․ Մայրապետյանը 2007-2008 թվականների Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած, հետագայում ՀՀ փոխվարչապետ դարձած Արմեն Գևորգյանի մերձավորներից է։

Հովիկ Աբրահամյան (4.85 հա)


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր անունով հողակտոր չունի: Նա իր անունով կամ իր ընտանիքի անդամների անունով գործարք չի արել, ինչպես արել են Արամ Դանիելյանը և այլք: Աբրահամյանի 4.85 հա հողակտորը գրանցված է վերջինիս վարորդի՝ Գրիգոր Գևորգյանի անունով: Գրիգոր Գևորգյանը հաշվառված է Արարատի մարզի Մրգավետ գյուղում, որը սահմանակից է Մխչյան գյուղին: Հողակտորը 2007 թվականին ձեռք է բերել Չարենցավանի մի բնակիչ` Աշոտ Խաչատրյան անուն-ազգանունով (աճուրդի որոշում ՝1, 2): Հետագայում այն դարձել է Հովիկ Աբրահամյանի վարորդի սեփականությունը: Մենք փորձեցինք Գրիգոր Գևորգյանի հետ խոսել՝ հստակեցնելու համար՝ հողակտորն ինքն իր համար է գնել, թե Հովիկ Աբրահամյանի: Պարզվեց, որ Գրիգոր Գևորգյանը Հայաստանում չէ:

Արթուր Աբրահամ (5 հա)


Աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անունը նույնպես կապվում է անտառային ծածկույթով հողեր ձեռք բերելու գործընթացին: Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցի 4 առանձին հասցեների հողակտորներն այսօր գրանցված են «Ուիլիամս ինկորպորացիա» ՍՊԸ-ի անունով: ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին, որի հիմնադիրներից մեկը Նիկիտա Աբրահամյանն է: Վերջինս հաշվառված է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի տներից մեկում: Նույն հասցեում է հաշվառված նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որի անձնագրային անունը Ավետիք Աբրահամյան է: Արթուր Աբրահամի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կապ ունի բռնցքամարտիկը Նիկիտա Աբրահամյանի հետ: Խոսնակը փոխանցեց, որ Արթուր Աբրահամի խոսքով, որևէ կապ չկա: Ճշտող հարցին՝ Աբրահամը կամ իր ընտանիքը նշված ընկերության կամ Նիկիտա Աբրահամյանի հետ կապ չունե՞ն, խոսնակը նորից փոխանցեց, որ ըստ Աբրահամի, որևէ կապ չկա:

Նշենք, որ հողակտորները, մինչ «Ուիլիամս ինկորպորացիա» ՍՊԸ-ին անցնելը, Հրազդան համայնքից գնել են քաղաքացիներ Սամվել Գրիգորյանն ու Անահիտ Առաքելյանը (Սկան, աճուրդի որոշումներից):

Մաս 2

Հովիկ Աբրահամյանը, Դանիայում ՀՀ դեսպանը և Բարսեղ Բեգլարյանը
Քանի որ Հրազդանի անտառտնտեսությունից առանձնացված 14 հա հողակտորը վաճառվելուց հետո պետք է փոխանցվեր Ծաղկաձոր համայնքին, այդ ժամանակվա պաշտոնատար անձինք, առիթից օգտվելով, մի քանի այլ գործարք էլ են կատարել: Արդյունքում` ավելի քան 50 հա հողակտոր է փոխանցվել Ծաղկաձոր համայնքին, որի մեջ է մտնում վերը նշված 14 հա հողակտորը:

Հովիկ Աբրահամյան (15 հա)


2007 թվականին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար աշխատած Հովիկ Աբրահամյանը շուրջ 15 հեկտար հողակտոր է ձեռք բերել Հրազդան համայնքում: 2008 թվականին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը որոշում է կայացրել, որի համաձայն քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող 15 հա հողակտորը աճուրդային վաճառքով օտարելու ժամանակ դրա մեկնարկային գինը պետք է սահմանվեր կադաստրային արժեքից 50 տոկոսով ցածր: Այդպիսով 15 հա հողակտորը ավելի քան 90 միլիոն դրամով վաճառվել է քաղաքացի Գագիկ Սարգսյանին: Հողակտորը, երբ դեռ չէր փոխադրվել Ծաղկաձոր համայնքի վարչական տարածք, այն ձեռք է բերել Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար, Մխչյան գյուղի բնակիչ Բագրատունի Բարսեղյանը:

Վերջինիս կողմից հողակտորը գնելուց հետո «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվեցին, որով հողակտորը փոխադրվեց Ծաղկաձոր համայնքի տարածք: Արդեն 2009 թվականի դեկտեմբերին հողակտորը Բագրատունի Բարսեղյանը վաճառվել է Ռուզաննա Ասուլյան անուն-ազգանունով մի քաղաքացու: Արդյունքում` Հովիկ Աբրահամյանը շատ էժան գնով 15 հա հողակտոր է ձեռք բերել, որը հետագայում մի քանի անգամ թանկ գնով վաճառվել է այլ անձի: Ռուզաննա Ասուլյանն էլ արդեն իրեն պատկանող 15 հա հողակտորը բաժանել է երկու մասի՝ 1 հա և 14 հա: Նշված հողակտորներն այժմ գտնվում են Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում:

Դեսպան Հրաչյա Աղաջանյան (4.5 հա)


Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հրաչյա Աջաղանջյանը, որը 2011 թ.-ից 2017 թ.-ն Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան է աշխատել, 4.5 հա անտառապատ հողակտոր ունի: Դեռևս 2006 թվականին Հրազդան համայնքի վարչական տարածքի և Հրազդանի անտառտնտեսության վարչական տարածքի բաժանման գծին մոտ անտառային ծածկույթով հողակտոր է եղել: Այն գնել է ոմն Գևորգ Քիշոյան, որը 2007 թվականին վաճառել է Հրաչյա Աղաջանյանի մորը՝ Սվետլանա Հակոբյանին: Վաճառքից հետո այս հողակտորը ևս փոխադրվել է Ծաղկաձոր համայնքի տարածք: Մինչ օրս հողակտորի սեփականատերը դեսպանի մայրն է՝ Սվետլանա Հակոբյանը:

Բարսեղ Բեգլարյան (4 հա)


Հայաստանի նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող գործարար Բարսեղ Բեգլարյանը միակն է, որը անտառապատ տարածքը ձեռք է բերել վերը նշված գործարքներից վաղ և կառուցապատում է արել: Շուրջ 4 հա հողակտորը Հրազդան համայնքն աճուրդային վաճառքով դեռևս 2006 թվականին օտարել է ոմն Արթուր Ավետյանի, որն էլ հետագայում վաճառել է «Արարատ Ռեզորտ» ՍՊԸ-ին: Նշենք, որ «Google Earth» ծրագրի միջոցով տեսանելի է, որ «Արարատ Ռեզորտ» հյուրանոցի տեղում 2007 թվականին ծառեր չեն եղել:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Բելի պարալիզ. ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարու... Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձաս... Ձեռնոց նետենք տգիտությանը, 2025 թվականը հայտա... Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբո... Ոստիկանները կանգնեցրել են Բավարիայի խաղացողին... ԱՄՆ պետքարտուղարության դժգոհությունն Ադրբեջան... Լարված իրավիճակ՝ Վրաստանում. բախումներ են ըն... Մանրամասներ՝ Վանաձորի գազալցակայանում տեղի ու... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... Ոստիկանությունը Թբիլիսիում ջրցան մեքենաներ է ... Բայրամյանը նշել է, թե դեռ որքան է պատրաստվում... Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածա... Կարևոր․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժի... Բողոքի ակցիաները Վրաստանում վերսկսվել են Պայթյուն-հրդեհի հետևանքով տուժածը վերակենդանա... Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբու... Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մե... «Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական... Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկա... Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խո... Ձնամաքրման աշխատանքներ՝ մարտական հենակետերում... Ես չեմ կարող հարգել Ռեալի այդ որոշումը․ Ռոդրի... ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստա... Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առ... Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկում ՏԿԵ նախարարին են ներկայացվել աղետից հետո վնաս... Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոց... ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջ... Հովհաննիսյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են... Փաշինյանը ԱԺ-ում է. հանդիպել է ՔՊ-ականների հե... Ի՞նչ է դելիրիումը Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմո... Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորա... Փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է... Գյումրու շուկայից առգրավվել է 15 կգ սիգ Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերնե... Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայ... 173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնայ... Դավիթ Խուդաթյանը Լոռիում ծանոթացել է աղետի հե... Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորան... ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները ... Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կ... Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՌԴ ... Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեո... ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է... Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժ... Փաշինյանը Զարեհ Սինանյանին 20 օրով գործուղում... Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույ... ՀՀ նախագահն ու Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հ... Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող... ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստաց... Մոսկվայում անցկացված կոնֆերանսին քննարկվել է ... Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գ... Հայտնի է՝ որ ակումբը կարող է գլխավորել Զինեդի... Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկ... Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբ... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan