Նյու Յորքում վարչապետը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկար)
Սեպտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է տեղի, ինչպես նաև ԱՄՆ այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ։ Վարչապետը հանդես է եկել ելույթով և պատասխանել ներկաների հարցերին՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների քաղաքական նշանակությանը, անցումային արդարադատությանը, մեծ հայրենադարձությանը, Հայաստանում ներդրումային միջավայրին առնչվող թեմաներին, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար անհրաժեշտ պայմաններին։