Դավիթ Սանասարյանը փորձում էր լիցքավորել Ասյա Խաչատրյանի հեռախոսահամարը և խոստովանում, որ վերջինիս չսիրել չի լինում (լուսանկարներ)
Ակտիվիստ Ասյա Խաչատրյանը գիշերը Facebook - ի իր էջում գրառում է կատարել` խնդրելով ինչ-որ մեկին լիցքավորել իր հեռախոսահամարը: Գրառմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր, այդ թվում նաև պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը` գրելով, որ շուտով լիցքավորումը կանի:
Նրանց զրույցը ծավալվել է այնքան, որ Ասյա Խաչատրյանը գրել է. «Դավ արդեն արել են, դու ուղղակի սիրի ինձ», ի պատասխան Դավիթ Սանասարյանը գրել է. «Ասուլ քեզ չսիրել չի լինում»:
Նկատենք նաև, որ գրառմանն անդրադարձել է և իր «օգնությունը» առաջարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին, Արցախ կատարած այցելության ընթացքում Արցախի ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև միջադեպ է տեղի ունեցել: Վերջինիս պնդմամբ՝ ոստիկանները նրա նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշում են կիրառել: