Կորսետով և վարտիքով. Բելլա Հադիդի տարօրինակ հագուստը Harper’s Bazaar–ի երեկոյին (լուսանկարներ)
Նյու Յորքում, որտեղ հիմա անց է կացվում Նորաձևության շաբաթը, տեղի է ունեցել նորաձևության Harper’s Bazaar ամսագրի երեկոն, որին մասնակցել են շոու բիզնեսի և նորաձևության աշխարհի ամենավառ աստղերը։ Հյուրերի թվում է եղել նաև Բելլա Հադիդը՝ մեր ժամանակների ամենահայտնի մոդելներից մեկը։
Համընդհանուր ուշադրության կենտրոնում է հայտնվել Բելլայի հագուստը։ Մոդելը մարմնագույն մարմինը պիրկ գրկող կոմբինեզոն էր հագել։ Նրա իրանն ընդգծում էր կորսետը, իսկ կտորի տակից երևում էր վարտիքը։
Իր կերպարն աստղը լրացրել է թափանցիկ կոշիկներով, թանկարժեք քարերով խոշոր թևնոցներով և գեղեցիկ փայլփլուն քլատչով։ Ոչ պակաս տպավորիչ էր աստղի դեկոլտեն, որն ի ցույց էր դնում նրա բոլոր բարեմասնությունները։