Խոշոր ավտովթար Լոռիում. մեքենան բախվել է շինության պատին և կողաշրջվել (լուսանկարներ)
Լոռու մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 12:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 48-ամյա Արմեն Հովհաննիսյանն իր վարած Renault մակնիշի 879 AL 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել «Ծաղկունք» ռեստորանային համալիրի մոտ քարե պարսպին եւ կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան հաշվառված է «Մեգաշին» ՍՊԸ-ի հաշվեկշռում: