Փլուզման վտանգի առաջ է Արամի փողոցի վրա գտնվող պատմամշակութային շենքերից մեկը (լուսանկարներ)
«Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված ավագանու թեկնածու Գայանե Աբրահամյանն Facebook - ի իր էջում ահազանգել է, որ փլուզման վտանգի առաջ է Արամի փողոցի վրա գտնվող պատմամշակութային շենքերից մեկը:
«Փլուզման վտանգի առաջ է Արամի փողոցի վրա գտնվող պատմամշակութային այս շենքը, որը քանդվելուց փրկվեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի հետևողական ու տանջալից պայքարի շնորհիվ, սակայն այսօր շենքի հետևում գտնվող, բազմաթիվ նորմեր խախտած շինարարության հետևանքով այն փլուզվելու եզրին է, քաղաքապետարանն իրացրել է տարածքը, կառուցապատողին վերահսկելու որևէ գործառույթ չի անում»:
Լուսանկարներ՝