Գյուղնախարարության աշխատակիցները մաքրել են Նոր Արաբկիր զբոսայգու տարածքը (լուսանկարներ)
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցների հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին: Ինչպես հայտնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գյուղնախարության աշխատակիցներն սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել Նոր Արաբկիր զբոսայգում։
Նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ դեռևս դպրոցական տարիներից ակտիվորեն մասնակցել է շաբաթօրյակներին: Նախարարի խոսքով՝ նման նախաձեռնությունները հասարակության, առավելապես նոր սերնդի մոտ երկրի նկատմամբ սեփականության զգացողություն սերմանելու առաքելություն ունեն:
Նա նաև նկատեց, որ աշխատակիցներից շատերը շաբաթօրյակին մասնակցում են իրենց երեխաների հետ միասին, ինչն այդ առումով խորհրդանշական է:
Հիշցնենք, որ այսօր վաղ առավոտից մեկնարկել է համապետական հերթական շաբաթօրյակը: