ԱԽ քարտուղարը Արթուր Վանեցյանի հետ «Զվարթնոց» օդանավակայան է այցելել (լուսանկար)
Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան։ Այս մասին Facebook- ի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը։
«Այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ «Զվարթնոց» օդանավակայանում էինք՝ օդանավակայանի անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածությանն ու անձնակազմի աշխատանքին ծանոթանալու նպատակով:
Օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք ռազմավարական նշանակության այս կառույցի անվտանգությունը հսկող կառավարման կենտրոնում, ծանոթացանք գերժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնի կարողություններին ու քննարկեցինք դրանք սահմանային անվտանգության այլ օղակներում կիրառելու հնարավորությունները»: