Վարչապետի տիկինը այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (լուսանկարներ)
Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հյուրը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն էր:
Աննա Հակոբյանը ծանոթացավ վերականգնողական տան պայմաններին, զրուցեց կենտրոնում վերականգնվող տղաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվեց նրանց խնդիրներով:
Զրույցի ընթացքում, բազմաթիվ հարցերից բացի, քննարկվեց նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը: