«Իրեղեն ապացույցներ», որոնք վկայում են՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամները ապահովագրվել են պետական բյուջեի միջոցներով (լուսանկարներ)
Պետական վերահսկողական ծառայությունն իր Facebook- ի էջում գրառում է կատարել, որում նշել է, որ ստիպված է հրապարակել «իրեղեն ապացույցներ», որոնք վկայում են՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամները ապահովագրվել են պետական բյուջեի միջոցներով: Հետևաբար, Նազիկ Ամիրյանի հայտարարությունը մամուլում իրականությանը չի համապատասխանում:
«Հ.Գ. Մենք փակել ենք Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամների անձնական տվյալները անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով»,- ասված է գրառման մեջ: