Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպանը (լուսանկար)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր՝ օգոստոսի 31-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նգո Դիկ Մանը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:
Նշելով, որ Վիետնամի հետ ձեւավորված են բարեկամական, գործընկերային հարաբերություններ՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ իր գործունեությամբ նորանշանակ դեսպանը կնպաստի երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգի առավել ընդլայնմանը: