Սալմա Հայեքը և Ֆրանսուա-Անրի Պինոն կրկին ամուսնացել են (լուսանկարներ)
Մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեքը և ֆրանսիացի բիզնեսմեն Ֆրանսուա-Անրի Պինոն կրկին ամուսնացել են, այս անգամ՝ Բորա Բորա կղզում: Այս մասին հայտնում է Metro-ն: Հարսանեկան արարողության լուսնակարները հրապարակվել են Սալմա Հայեքի Instagram-ի էջում:
Հայտնի է, որ զույգն առաջին անգամ ամուսնացել է 2009 թվականին՝ Վենետիկում, և այժմ նրանք որոշել են կրկնել արարողությունը:
Հայեքի խոսքով՝ այս ընտանեկան տոնն իսկական անակնկալ էր իր համար:
«Ամառը մոտենում է ավարտին, և ամենալավ պահն այն օրն էր, ամուսինս զարմացրեց ինձ երդումը թարմացնելով: Սա ընդհանրապես այն չէ, ինչ ես կհագնեի հարսանիքի ժամանակ, սակայն ինձ ասացին, որ սպա ենք գնում», - պատմել է 51-ամյա գեղեցկուհին:
Լուսանկարներում երևում է, որ, չնայած սովորական հագուստին, զույգը երջանիկ ու ներդաշնակ տեսք ունի: «Նորապսակների» կերպարները համալրվել են ծաղկեպսակներով ու ծաղիկներից պատրաստված զարդերով:
Նշվում է, որ հարսանեկան արարողության վերջում զույգն ամուսնության վկայագիր է ստացել: Արարողությանը ներկա էր նաև զույգի 10 տարեկան դուստրը՝ Վալենտինա Պալոման: