Արմեն Գրիգորյանը դասախոսությամբ է հանդես եկել պաշտոնատար անձանց համար (լուսանկարներ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար:
Արմեն Գրիգորյանը Facebook- ի իր էջում գրառում է կատարել.
«Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում «Շանթ-2018» ռազմական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստական փուլի մեկնարկին հանդես եկա դասախոսությամբ ՀՀ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար:
Դասախոսությանս հիմնական թեման էր «ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները, և պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները»: