Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի հայտնի արձանը լուսավորվել է ուկրաինական դրոշի գույներով (լուսանկար)
Ռիո դե Ժանեյրոյում վեր խոյացող Քրիստոսի հայտնի արձանը լուսավորվել է ուկրաինական դրոշի գույներով: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են Բրազիլիայում Ուկրաինայի դեսպանատնից:
Ինչպես հաղորդվում է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում, դա տեղի է ունեցել Ուկրաինայի Անկախության օրվա, ինչպես նաև Բրազիլիայում ուկրաինական համայնքի օրվա տոնակատարությունների առթիվ:
«Ուկրաինական պետականության 100-ամյա վերածննդի, Ուկրաինայի անկախության 27-րդ տարեդարձի և Բրազիլիայի ազգային տոնի՝ ուկրաինական համայնքի օրվա առթիվ երկրում Ուկրաինայի դեսպանատան խնդրանքով 5-րդ տարին անընդմեջ համաշխարհային ճանաչում ունեցող քանդակը՝ Ամենափրկչի արձանը, լուսավորվել է ուկրաինական գույներով», - ասվում է հաղորդագրության մեջ: