51-ամյա Վենսան Կասելն ու 21-ամյա Թինա Կունակին ամուսնացել են (լուսանկարներ)
Ֆրանսիացի դերասան ու սրտակեր Վենսան Կասելն ամուսնացել է 21-ամյա մոդել Թինա Կունակիի հետ ու այդ մասին հայտնել է իր Instagram-յան էջում:
Դերասանը հակիրճ բայց իմաստալից կերպով մեկնաբանել է հրապարակումը՝ լուսանկարին կից գրելով. «Այո'»:
Նորապսակները ծանոթացել են 2015 թվականին: Վերջերս զույգը հայտնվել էր իտալական Vanity Fair ամսագրի շապիկին, իսկ հրատարակչությանը տված հարցազրույցում նրանք հաստատել էին ակնկալվող հարսանիքի մասին լուրերը:
Էքսկլյուզիվ հարցազրույցում ֆրանսիացի դերասանը նշել է, որ ցանկանում է կրկին հայր դառնալ: Անկրկնելի զույգի լուսանկարները ողողել են համացանցը: