Թալինի բժշկական կենտրոնը լուրջ վերանորոգման և վերազինման կարիք ունի. Արսեն Թորոսյան (լուսանկարներ)
Թալինի բժշկական կենտրոնը լուրջ վերանորոգման և վերազինման կարիք ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հետ տեղում քննարկեցինք դրանք իրականացնելու համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորությունները։
Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կփոխվեն կենտրոնի պատուհանները և կվերանորոգվի ծննդօգնության բաժանմունքը»,- գրել է նա: