Ռիհաննան դարձել է լավագույն ընկերուհու հարսնաքույրը (լուսանկարներ)
Հայտնի երգչուհի Ռիհաննան շատ է սիրում ժամանակ անցկացնել ընտանիքի և լավագույն ընկերների հետ,– գրում է Pop Sugar ամսագիրը։
Երգչուհու մտերիմ ընկերուհին՝ Սոնիտա Ալեքսանդերը, հրավիրել է երգչուհուն դառնալ հարսանիքին իր հարսնաքույրը։
Ռիհաննայի ընկերուհու հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նրա հայրենիքում՝ Բարբադոսում։
Հարկ է նշել, որ հարսը սպիտակ հարսանեկան զգեստով է եղել, իսկ Ռիհաննան և մյուս հարսնաքույրը միանման կապույտ գույնի զգեստեր են հագել՝ խորը դեկոլտեով։
Տոնական կերպարն ամբողջացնելու համար Ռիհաննան մազերը հավաքել և վառ շպար էր արել։ Հարսանիքի ամբողջ ընթացքում աստղը եղել է ընկերուհու կողքին և ուրախացել է նրա համար։