Դաունի ախտանիշով բրիատանացի մոդելը դարձել է գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող (լուսանկար)
Բրիտանացի մոդել Քեյթ Գրանտը դարձել է Դաունի ախտանիշով առաջին մոդելը, որին հաջողվել է հաղթել գեղեցկության միջազգային մրցույթում: Այդ մասին գրել է Daily Mail-ը:
Աղջիկը հաղթանակ է տարել Ultimate Beauty of The World մրցույթում, որի հիմնական սկզբունքը մասնակիցների բազմազանությունն է. այստեղ կարող են մրցել աղջիկներ՝ անկախ քաշից, տարիքից և ընտանեկան կարգավիճակից:
Մրցույթն անցկացվում է տարիքային երեք կատեգորիաներով՝ երեխաներ, դեռահասներ և 20-ից բարձր տարիքի աղջիկներ: Ընդամենը մրցույթին, որն անցկացվել է Հյուսիսային Իռլանդիայի Փորթադաուն քաղաքում, մասնակցել են ամբողջ աշխարհից ժամանած 40 աղջիկներ:
Հաղթանակը 19-ամյա աղջկան հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում մասնակցել ֆոտոսեսիաների և տարբեր միջոցառումների, որոնք անցկացվում են մրցույթի կազմակերպիչների կողմից: Բացի այդ, նա հաջորդ տարի կընդգրկվի մրցույթի ժյուրիի կազմում: Նրա մոր խոսքով՝ Քեյթը մոդելի կարիերայի մասին երազում էր 13 տարեկանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: