Շքեղ զգեստով Քիմ Քարդաշյանը և հողաթափերով Քանյեն՝ հարսաանեկան արարողության են մասնակցել (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մասնակցել են ռեփեր 2 Chainz-ի հարսանեկան միջոցառմանը: Հայազգի հեռուստաաստղը փայլել է նեոնային երանգի շքեղ զգեստով, որն, ինչպես միշտ, ընդգծել է հայուհու շքեղ մարմինը:
41-ամյա ռեփերը չի կարողացել թաքցնել կնոջ հանդեպ սերն ու պարբերաբար արտահայտել է այն հպումների միջոցով: Քանյեն ձեռքերը չի հեռացրել 37-ամյա հեռուստաաստղի իրանից:
Զույգը բավականին հետաքրքիր տեսք է ունեցել: Հատկապես աչքի են ընկել Քանյեի ոճային հողաթափերը (եթե կարելի է այդպես անվանել):
Հայուհին զերծ է մնացել աքսեսուարներից՝ կերպարն ամբողջացնելով ընդամենը արևային ակնոցով:
Մինիմալիստական, բայց շքեղ կերպարը թույլ է տվել Քիմին շողալ:
Քանյեն այնքան տարված է եղել կնոջով, որ անգամ գրկել ու նրան մեքենան է նստեցրել: Ռեփերը բավականին հպարտ տեսք է ունեցել աստղի կողքին: