25-ամյա երգիչ Նիք Ջոնասն առաջարկություն է արել 36-ամյա Պրիյանկա Չոպրային (լուսանկար)
Անցած ամսվա վերջին համացանցում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ 25-ամյա երգիչ Նիք Ջոնասն առաջարկություն է արել 36-ամյա արևելյան գեղեցկուհուն:
Դե ինչ, լուրերը պաշտոնապես հաստատված են հենց իր՝ երգչի կողմից Instagram-յան հարթակում:
«Ապագա միսս Ջոնաս, իմ սիրտ, իմ սեր», - մեկնաբանել է սիրառատ լուսանկարը երգիչը:
Ի դեպ, հարսանեկան արարողությունը կանցկացվի հնդկական ավանդույթներին համաձայն: Հարսանիքի մանրամասները այսօր քննարկել են զույգի ծնողները:
Ամուսնական մատանու ընտրության հարցում Ջոնասն այնքան շփոթված է եղել, որ փակել է Նյու Յորքի Tiffany & Co բուտիկն ու ողջ օրն ընտրություն է կատարել:
«Նրանք այնքան երջանիկ են: Թե՛ ընկերները, թե՛ ընտանիքի անդամները շատ ուրախ են նրանց համար: Բոլորն էլ գիտեն, թե Նիքն ինչ լուրջ է վերաբերվում Պրիյանկային» , - հայտնել են ինսայդերները: