Ֆարոյան կղզիներում տասնյակ կետերի սպանության լուսանկարները բողոքի ալիք են բարձրացրել (լուսանկարներ)
Շոտլանդիայից 320 կմ դեպի հյուսիս ընկած Ֆարոյան կղզիներում տեղի ունեցած կետորսության լուսանկարները բողոքի նոր ալիք են բարձրացրել կենդանիների պաշտպան ակտիվիստների և բնապահպանների շրջանում:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, հրապարակված լուսանկարներում պատկերվում է, թե ինչպես են տասնյակ կետեր ծովածոց բերվում, որտեղ դրանց սպանում են, ինչի արդյունքում ծովի ջրերը ներկվում են արյան կարմիրով:
Որսը տեղի է ունեցել հուլիսի 30-ին: Ըստ կառավարության տվյալների՝ դա մի քանի օրինական կետորսություններից մեկն է, որոնք ամեն ամառ տեղի են ունենում Ֆարոյան կղզիներում:
Ըստ արշիպելագի կանոնակարգման՝ կետերը պետք է սպանվեն արագ՝ հնարավորինս քիչ տառապելով, իսկ որսն իրականացնողները պետք է հատուկ դասընթաց անցնեն և արտոնագիր ունենան: