Նիկի Մինաժը Vogue Arabia ամսագրի շապիկին՝ 10 000 դոլարանոց զգեստով (լուսանկարներ)
Նիկի Մինաժը մի քանի օրից ներկա կլինի ոչ միայն երաժշտական մրցանակաբաշխությանը, այլ նաև Vogue Arabia ամսագրի շապիկին և էջերին, ի դեպ միանգամից երկու շապիկներին:
Ամսագրի սեպտեմբերյան համարը Նիկին զարդարել է իրենով, որում կրում է Christian Siriano ապրանքանիշի զգեստ, որի արժեքը, զգույշ չընկնեք, 10 000 դոլար է (գլխավոր լուսանկարը):
Իսկ երկրորդ շապիկին հայտնի երգչուհին ներկայացել է Marc Jacobs անսամբլով:
Ինչպես հայտնում է ET.com-ը, հրատարակության էջերում Մինաժը պատմել է, որ մինչև աշխարհահռչակ աստղ դառնալը նա աշխատել է ռեստորանում, որպես մատուցողուհի: «Ես ամեն օր ինձ ասում էի, որ պետք է դուրս գամ այս դժոխքից: Միշտ երազել եմ դառնալ սուպերաստղ: Ես խելացի, տաղանդավոր և կրեատիվ եմ, ես երգարվեստ եմ մտել ոչ խազերի համար: Ես լուրջ տրամադրված եմ մշտական հաջողության», - նշել է աստղը: