Օսկարակիր Ռոբերտ դե Նիրոն դարձավ 75 տարեկան (լուսանկարներ)
Օսկարակիր դերասան Ռոբերտ դե Նիրոն օգոստոսի 17-ին, նշում էր ծննդյան տարեդարձը: Հոլիվուդյան աստղը դարձավ 75 տարեկան:
Համաշխարհային մեծության աստղի մուտքը կինոյի աշխարհ կայացել է 1963թ.` ռեժիսոր Բրայան դե Պալմայի «Հարսանեկան երեկույթ» ֆիլմով: Դե Նիրոն կատարել է փեսացուի ընկերոջ դերը:
Դերասանն առաջին լուրջ հաջողությունը գրանցել է 1973թ.`«Չար փողոցները» ֆիլմում Ջոնի Բոյի դերի շնորհիվ: Այս ֆիլմից հետո դերասանին նկատել է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան` հրավիրելով խաղալ երիտասարդ Վիտո Կոռլեոնեի դերը «Կնքահայրը» ֆիլմի երկրորդ մասում, որի համար Դե Նիրոն արժանացել է «Օսկար»-ի` որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:
Դե Նիրոյի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Տաքսիստը», «Լավ տղաները», «Կատաղած ցուլը», «Եղնիկների որսորդը», «Մի անգամ Ամերիկայում», «Ծանոթություն ծնողների հետ» և այլն:
Հոլիվուդի լեգենդը կինոոլորտում է արդեն կես դարից ավելի ու այդ ընթացքում արժանացել է 2 «Օսկար» մրցանակի: