Քիմ Քարդաշյանը՝ վառ դեղին Versace զգեստով (լուսանկարներ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որին վերջին շրջանում հաջողվել է զգալի քաշ կորցնել ու շտկել կառուցվածքը, շարունակում է մեկը մյուսից սեքսուալ զգեստներով պարծենալ իր բարեմասնություններով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, պապարացիները 37-ամյա գեղեցկուհուն լուսանկարել են Մայամիում ընկերների հետ ռեստորան գնալիս:
Երեք երեխաների մայրը կրել է վառ դեղին Versace զգեստ ու ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի Yeezy հավաքածուի հիթ դարձած թափանցիկ բարձրակրունկներից մի մոդել:
Հիշեցնենք, որ վերջերս Քարդաշյանը խոստովանել էր, որ իրեն հաջողվել է գոտկատեղի հաստությունը հասցնել 61 սմ-ի, ինչն ըստ նրա՝ աներևակայելի ցուցանիշ է: