Քոչարյանի օգտին նյութերի համար փող են առաջարկել Տելեգրամի ալիքներից մեկին (լուսանկարներ)
Տելեգրամ մեսենջերի Բաղրամյան 26 ռուսալեզու էջում հրապարակվել է էջի խմբագրի (կամ խմբագիրների) և Գեորգի Ահարոնյան անունով անձի նամակագրությունը:
Ըստ այդ նամակագրության՝ Ահարոնյանը, ով ենթադրաբար աշխատում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար, էջի խմբագրին առաջարկում է գումարի դիմաց Ռոբերտ Քոչարյանի օգտին նյութեր հրապարակել: Մասնավորապես, 1 գրառման համար առաջարկում են 150 դոլար:
Ահարոնյան ազգանունով անձը գումարի դիմաց խոստանում է նաև, որ էջի հետևորդները կշատանան:
Նամակագրությունը հրապարակված է Տելեգրամի Баграмян 26 ալիքում, որն ունի մոտ 6900 հետևորդ: