Լերա Կուդրյավցևան 47 տարեկանում դուստր է ունեցել (լուսանկար)
Ռուս հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան և մարզիկ Իգոր Մակարովը դուստր են ունեցել: Այս մասին գրում է Iz.ru-ն:
Կուդրյավցևան իր միկրոբլոգում տեղադրել է երեխայի ոտքի լուսանկարը և հայտնել բարի լուրը:
47-ամյա Կուդրյավցևան երկրորդ անգամ է մայրանում: Կուդրյավցևայի ավագ որդին 28 տարեկան է, նա արդեն որդի ունի: