Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Կավալայի միջազգային մրցաշարում արժանացել է հատուկ մրցանակի (լուսանկար)
Հունաստանում ավարտվել է Կավալայի միջազգային մրցաշարը, որին այս այս տարի մասնակցել է 133 շախմատիստ:
Մասնակիցների թվում էր 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Կավալա Օփենում» Դանիելյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր, ընդհանուր հաշվարկում կիսել է 5-11-րդ տեղերը, իսկ կանանց հաշվարկում ցույց է տվել բացարձակ լավագույն արդյունքը և արժանացել հատուկ մրցանակի:
Մեր շախմատիստուհին 5 կետով բարելավել է նաև իր անհատական վարկանիշը:
7,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Պլատ Վոյցեխը: