«Գորիս» ՔԿՀ-ում կալանավորին տեսակցության եկած անձի մոտ թաքցված հեռախոս է հայտնաբերվել (լուսանկարներ)
Օգոստոսի 9-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Ս.-ին և հայտնաբերել վարտիքում թաքցված 1 բջջային հեռախոս:
ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: