Ջենիֆեր Լոպեսի և նրա սիրեցյալի հանգիստը Իտալիայում (լուսանկարներ)
Հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա 43-ամյա սիրեցյալ Ալեքս Ռոդրիգեսը հանգստի են մեկնել իտալական Կապրի կղզի:
Զույգը կիսվել է հանգիստը ներկայացնող լուսանկարներով, որոնք հրապարակել է Tatler-ը:
Նշվում է, որ երկուշաբթի 49-ամյա Լոպեսի և Ռոդրիգեսի անձնական ինքնաթիռը վայրէջք է կատարել Նեապոլի օդանավակայանում, որտեղից նրանք մեկնել են ծովափ: Այնտեղ զույգը զբոսանավ է վարձել և հիացել Իտալիայի բնությամբ ու լողափերով:
Բացի այդ, սիրահարները գնումներ են արել խանութներից և բանջարեղենի շուկայից, արևայրուք ընդունել, ռեստորաններ այցելել ու զբոսնել: Ռեստորաններից մեկում Լոպեսը նույնիսկ անսպասելիորեն ելույթ է ունեցել հաստատության այցելուների առաջ՝ հայտնվելով բոլորի ուշադրության կենտրոնում: