Հնդկաստանում ուժեղ ջրհեղեղներ են. կա 37 զոհ (լուսանկարներ)
Հնդկաստանի Կերալա նահանգում ուժեղ ջրհեղեղներ են, որոնց հետևանքով մահացել է 37 մարդ: Մոտ 36 000 մարդ տարհանվել է: Այս մասին հայտնել է The Guardian-ը:
Փրկարարական գործողություններին մասնակցել է Հնդկաստանի բանակը:
«Աս անգամ անձրևներն առանձնահատուկ ուժեղ են եղել: Դրանք բերել են ջրհեղեղների, որոնց հետևանքով արդեն մահացել է 37 մարդ, իսկ մոտ 36 հազար տեղացի տարհանվել է 350 ժամանակավոր ճամբար»,- նշվում է հաղորդագրությունում: