Քիմ Քարդաշյանը Քայլի Ջենների ծննդյան խնջույքին իր վառ կերպարով ստվերել է քույրերին (լուսանկարներ)
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրտսեր քրոջ՝ Քայլի Ջենների ծննդյան տարեդարձի համար վառ վարդագույն հագուստ էր ընտրել՝ լայն դեկոլտեով:
Համարձակ զգեստն իդեալական կերպով ընդգծել է աստղի կազմվածքը, ով, հիշեցնենք, վերջապես նիհարել է՝ հասնելով ցանկալի 53 կիլոգրամ արդյունքին: Այժմ նա հպարտությամբ ցուցադրում է կազմվածքը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Քիմի ընտրած հագուստն այնքան աչք ծակող է եղել, որ նրա քույրերը ստվերում են մնացել: Նա վարդագույն կարճ զգեստով է եղել, որը փորի հատվածում կտրվածք է ունեցել: