Լեոնարդո դի Կապրիոն՝ Ալ Պաչինոյի խորթ դստեր հետ Իտալիայում (լուսանկարներ)
Լեոնարդո դի Կապրիոն ու Բրեդ Փիթը միասին նկարահանվում են Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում, որը կոչվում է Once Upon a Time in Hollywood («Մի անգամ Հոլիվուդում»)։ Ֆիլմը պատմում է 1969-ի մասին, երբ հիպպի շարժումը վերելք էր ապրում,-գրում է Daily Mail-ը:
Ըստ երևույթին նկարահանումները հիմա ընդհատվել են, քանի որ Լեոնարդոն մի քանի օրով ԱՄՆ-ից մեկնել է ու հիմա Իտալիայում է, որտեղ նրան «բռնացրել են» տեղացի պապարացիները։
Իհարկե, նա այնտեղ մենակ չի եղել, նրան ուղեկցում էր ընկերուհին՝ 21-ամյա Քամիլա Մորոնեն, Ալ Պաչինոյի խորթ դուստրը։