Շաբաթ-կիրակին էլ նվիրենք հայ-վրացական սրտաբանությանը (լուսանկարներ)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook- ի իր էջում գրել է.
«Շաբաթ-կիրակին էլ նվիրենք հայ-վրացական սրտաբանությանը։ Այս աղյուսակը պաշտոնապես ստացել ենք Վրաստանի առողջապահության նախարարությունից՝ ի պատասխան իմ կողմից արված հարցման։
Դրանից հստակ երևում է, թե քանի Հայաստանի քաղաքացի է վրացական կլինիկաներում անցել սրտի ստենտավորում, կորոնարոգրաֆիա և աորտա-կորոնար շունտավորում։ Թվերը ավելի քան խոսուն են այն կարծիքների ֆոնին, որոնք պնդում են, թե մեր հարյուրավոր կամ հազարավոր քաղաքացիներ սրտաբանական բուժօգնություն են ստանում Վրաստանում։
Իրականում հենց մեր երկրում են մեր հազարավոր քաղաքացիներ (մոտ 5000) փրկվում սրտի վիրահատությունների շնորհիվ, այդ թվում պետական պատվերի շրջանակներում։
Հայկական սրտաբանությունը մեր բժշկության ամենազարգացած ճյուղերից է»: