Վիետնամի յուրահատուկ կամուրջը (լուսանկարներ)
Հարավչինական ծովի ափի մոտ գտնվող Վիետնամի Դանանգ քաղաքում յուրահատուկ կամուրջ է բացվել:
Դանանգի կամուրջները տեղական տեսարժան վայրերից են համարվում: Newsru - ի փոխանցմամբ մինչև 2018-ի հունիս դրանք քաղաքում ինն էին, որոնցից ամենահայտնին Խան գետով պտտվող Han River Bridge կամուրջն էր:
«Ոսկե» անվանումով թվով 10-րդ կամուրջը յուրահատուկ ճարտարապետության շնորհիվ դարձել է Դանանգի կարևոր տեսարժան վայրերից մեկը:
150 մետր երկարությամբ դեղին կամուրջը՝ կառուցված ժայռից դուրս եկող երկու հսկա ափերի վրա, ծովի մակերևույթից 1400 մ բարձրության վրա է գտնվում:
TA Landscape Architecture-ից դիզայներները այնպես են այն մշակել, որ կամուրջը պահող պողպատե ձեռքերը կարծես քարից ստեղծված լինեն: