Zara-ն որոշել է գումար վաստակել 90-ականների հայտնի սերիալի միջոցով (լուսանկարներ)
Zara իսպանական հագուստի հավաքածուում նոր մարզաշապիկներ են հայտնվել՝ 1990-ականներին հայտնի «Ընկերներ» սերիալի պրինտներով։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։
Ընկերությունը նոր հագուստի դիզայնով երկու մոդել է ներկայացրել։ Առաջինը սև տոպ է՝ սերիալի 5-րդ եթերաշրջանի 8-րդ սերիայից տեսարանով, որտեղ ընկերները հիշում են Գոհաբանության օրը։ Սպիտակ մարզաշապիկին ներկայացված է դրվագ առաջին սերիայից։
Երկու մարզաշապիկներն էլ վաճառվում են 20 դոլարով։