«Պարզվում է, որ ՍԱՍ սուպերմարկետն ինձնից 920.23 դրամ գումար ավել են գանձել…». ԿԳ փոխնախարար (լուսանկար)
ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը Facebook -ի իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Նման գրառումներ չեմ անում, բայց հիմա մի տեսակ ինձ պարտավոր զգացի ընկերներիս ու համաքաղաքացիներին պաշտպանել:
Երեկ երեկոյան SAS Supermarket-ից հեռախոսով գնումներ եմ կատարել, և տուն են առաքել: Քանի որ առածս մի բան չէր, ասացի ինքս հաշվեմ, տեսնեմ թվերը ճի՞շտ են գումարել: Ու հենց այդտեղ ՍԱՍ- ի բախտը չբերեց. պարզվում է, որ ինձնից 920.23 դրամ գումար ավել են գանձել… Զանգում՝ հարցնում եմ, թե դա ինչ է, ասում են՝ կուտակած գումարն է,
հետո, թե բա դա դուք չեք վճարել, հետո ասում են թե ես 31 500-ի տեղը 29 000 եմ վճարել և սենց խառը բաներ: Սու՛տ: Փաստացի ինձնից գումար են «գողացել»:
Ասածս ինչ է, ես դեռ այս հարցով կզբաղվեմ, եթե չլուծեն, գուցե նաև դատարան հասնենք, բայց համաքաղաքացիներ ջան, ուշադիր եղե՛ք, մի՛ թողեք ձեզնից առանց ձեր համաձայնության 1 դրամ գանձեն:
Հ.Գ. Տանից դուրս չգալու օգուտը»: