Քիմ Քարդաշյանը՝ ձմեռային հագուստով 40 աստիճանի շոգին (լուսանկար)
Քիմ Քարդաշյանը հանուն ամուսնու՝ Քանյե Ուեսթի սարեր շուռ կտա, օվկիանոսներ կկտրի կանցնի։ Ինչպես հայտնի է, Քանյե Ուեսթը հագուստի ու կոշիկի իր հավաքածուն գովազդում է լավագույն ձեւով, նա ցուցադրություններ չի կազմակերպում Նորաձեւության շաբաթների ժամանակ ու հայտնի մոդելների չի վարձում։ Ի՞նչ իմաստ ունի․ 41-ամյա ռեփեր-ոճաբանին բավական է, որ Քարդաշյան-Ջեներ ամբողջ գերդաստանի Instagram էջերում բոլոր քույրերն իր արտադրանքով լուսանկարներ հրապարակեն։ Մի՞թե հնարավոր է ավելի լավ գովազդ մտածել։
Հենց դրա համար էլ Քիմ Քարդաշյանը, չնայած Լոս Անջելեսի դժոխային շոգին, ներկայացել է ձմեռային հագուստով ու Yeezy հավաքածուի երկարաճիտ կոշիկներով։
«Կալաբասասում մոտ 110 աստիճան ջերմություն է (43 տոկոս ըստ Ցելսիուսի)»,- մակագրել է լուսանկարը 37-ամյա հայուհին։