20-ամյա միլիարդատերը հատուկ կայք է ստեղծել՝ հարմար զուգընկերուհի գտնելու համար (լուսանկարներ)
Շվեյցարացի 20-ամյա միլիարդատեր Էմանուել Ֆրեդենրիչը առանձին կայք է ստեղծել, որպեսզի իրեն գովազդի սոցցանցերում: Կայքի վերնագրում ասվում է . «Արժե՞, որ դուք ծանոթանաք շվեյցարացի այս գործարարի հետ. ցնցող պատմությունը բացահայտված է ստորև»: Այս մասին գրում է The Sun-ը:
«Ես հանդիպումների համար ընկերուհի եմ փնտրում, ես գիտեմ, որ այդ թեմայով հայտարարություն տարածելը անհեթեթություն է, բայց ես սիրում եմ ուրախ և անհեթեթ բաներ»,- գրել է Էմանուելը:
Տղան նաև նկարագրել է իր երազանքների աղջկան. նա պետք է աշխատի ԶԼՄ-ներում կամ գովազդային գործակալությունում, պետք է խնամված տեսք ուենա, զբաղվի սպորտով և սիրի ճանապարհորդել: Էմանուելը նաև կատակել է՝ ասելով, որ իրեն պետք է շիկահեր, ով պատրաստ է իրեն միանգաից ուղարկել իր մերկ լուսանկարները: