Քննարկումների թեժացում. նավթամերք վերամշակող գործարան՝ ՀՀ-Իրան սահմանին
Քննարկումների թեժացում. նավթամերք վերամշակող գործարան՝ ՀՀ-Իրան սահմանին
Փետրվարի 21-28-ը Փարիզում, Մարսելում և Լիոնում ՀԶՀ 2017 թ. Թվինինգ ծրագրի շրջանակում կայացել էր ներդրումային քարոզարշավ, որին մասնակցել էր Հայաստանի պատվիրակությունը։ Բազմիցս խոսվել է այն մասին, որ Հայաստանը գործընկեր երկրների համար կարող է կամուրջ դառնալ դեպի ԵԱՏՄ շուկա: Սա քննարկվում էր հատկապես Իրանի հետ համագործակցության համատեքստում: Ինչպես ցույց է տալիս բանակցությունների արդյունքները՝ Իրանի և ԵԱՏՄ-ի շուկաներով հետաքրքրված են նաև ֆրանսիական կազմակերպությունները, որոնք Հայաստանին դիտարկում են, որպես տարանցիկ երկիր:
Բացի այդ ֆրանսիացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի տնտեսական պոտենցիալով: Առավել մեծ հետաքրքրության են արժանացել ՏՏ, էներգետիկայի, հագուստի արտադրության, գյուղատնտեսության ոլորտները: Առաջարկներ է արվել նաև թեյի, սննդի, խմիչքների և կոսմետիկայի արտադրության համար դեղաբույսերի օգտագործման վերաբերյալ։ Ֆրանսիացի գործարարների կողմից էլ քննարկվել է Իրանի սահմանի մոտ նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը, որը ունի շուրջ 115 միլիոն դոլար արժողություն։
Օրգանական նյութերի արտադրությամբ զբաղվող «Բիոպոստ» ընկերությունն էլ նպատակ ունի ներդրում անել Հայաստանում:
Այս առումով փնտրում է գործընկեր գյուղատնտեսության ոլորտում։ Արտադրանքի հումքի 95 տոկոսը լինելու է Հայաստանից։ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրի համար չափազանց կարևոր է ներդրումային դաշտի գրավչության մեծացումը: Անհրաժեշտ են մշտապես քայլեր ձեռնարկել օտարերկրյա ներդրողների հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Այս ծրագրերի իրականացումը կարող է լրացուցիչ շարժիչ ուժ լինել Հայաստանի տնտեսության համար:
Էկոնոմիկան թվերով. ֆեյսբուք: