Այն կետը, որով խոստանում են բանակը բացառապես պայմանագրայիններով համալրել, մեր պայմաններում անհնար է
Որոշ քաղաքական ուժերի ծրագրերի այն կետը, որով խոստանում են բանակը բացառապես պայմանագրայիններով համալրել՝ մեր պայմաններում անհնար է, իսկ տնտեսագիտական տեսանկյունից՝ կատարյալ անգրագիտություն։ Կարելի էր նաև խոստանալ ավելի հով ամառները և ավելի տաք ձմեռներ։
Անհնար է, քանի որ դրա համար ահռելի ֆինանսներ են անհրաժեշտ՝ հնարավոր է նույնիսկ ավելի շատ, քանի բանակվի հիմա բյուջեն է։ Բայց ավելի կարևոր է այս հարցի տնտեսագիտական անհեթեթությունը։
Ինչպե՞ս կարելի խոստանալ, որ կլինեն մոտ 20.000 մարդիկ, ովքեր ինչ որ մարդկանց որոշած աշխատանքով կհամաձայնվեն կատարել կյանքի համար խիստ վտանգավոր աշխատանք։ Իսկ սահմանները չպահել կամ մասնակի պահել չենք կարող։ Ոչ ոք չի կարող վստահ պնդել, որ այդքան թվով պայմանագրային կունենանք 300.000 կամ 1 մլն աշխատավարձի դեպքում։
Այնպես որ այս կետի իրագործումը անիրական է և դրա նպատակը զինվորների ու ապագա զինվորների ընտանիքների քվեն ստանալն է։
Դավիթ Գևորգյան. Ֆեյսբուք