Ծնունդդ շնորհավոր, Վազգեն
Վազգենը...
Այսօր մի մարդու ծնունդ է, ում անունը տալուց մի քիչ զգաստանում ես ու աչքիդ առաջ գալիս է այդ հսկա մարմինը ու գրեթե միշտ մորուքի տակից երևացող ժպիտը: Ժամանակին Վազգենը ասում էր, որ ժողովուրդը իր պատկերացմամբ արջի կերպար է ստեղծել ու վախենում է իրենից: Երևի հենց այդ մի քիչ վախենալու արդյունքում էր, որ բահերով ու ինքնաշեն հրացաններով նորաստեղծ բանակը կարողացավ սատկացնել թշնամու զորքին և ԽՍՀՄ-ի ՕՄՕՆ-ականներին:
Անկախ նրանից, թե պաշտոնավարման տարիներին ինչեր ենք լսել իր մասին, որոնք եղել են և՛ լավ , և՛ վատ պատմություններ, քանի-որ ես միշտ գիտակցել եմ, որ բարձր պաշտոն զբաղեցնող մարդը չի կարող կյանքի ինչ-որ փուլում չտարվի իր պաշտոնի քաղցրություններով, բայց Վազգենը այն ժամանակ ուներ այն ինչը հիմա շատ է պակասում մեր պաշտոնյաներին՝ դուխ ու պրինցիպներ:
Նրանից վախենում ու նրա հետ հաշվի էին նստում հարևան երկրների ղեկավարները, նրան հարգում ու ընդունում էին ամեն տեղ: Դե մարդու կերպարը ու պահվածքն էր դա ստիպում:
Ծնունդդ շնորհավոր, Վազգեն:
Աշոտ Ասատրյան.ֆեյսբուք: