Կասյան փողոցը կանվանափոխվի կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 5-րդ նիստը, հայտնում են քաղաքապետարանից:
Օրակարգում ընդգրկված 42 հարցից 22-ը չզեկուզող է:
Օրակարգային են փողոցների անվանակոչությունների, Կասյան փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ անվանափոխելու, նվիրատվությունների և այլ նախագծեր: