Մոսկվայի «Citibank»-ի մասնաճյուղը գրաված Արամ Պետրոսյանը կալանավորվել է 2 ամսով
Դատարանը հայ գործարար Արամ Պետրոսյանին, ով գրավել էր Մոսկվայի բանկերից մեկը, կալանավորել է մինչև հոկտեմբերի 24-ը: Այս մասին հայտնում է «Москва» լրատվական գործակալությունը:
Արամ Պետրոսյանը մեղադրվում է է ծանր հանցագործություն կատարելու մեջ, որն ուղղված է քաղաքացիների ազատության դեմ: «Եթե բոլոր հիմքերը հաշվի առնվեն, ապա ազատության մեջ գտնվելով՝ մեղադրյալը կարող է թաքնվել իրավապահներից, նա փաստացի չի աշխատում, ընտանիք չունի, չի ապրում այնտեղ, որտեղ գրանցված է: Խնդրում եմ նրան կալանավորել երկու ամսով»,- հայտնել է քննիչը:
Իսկ Ստանիսլավ Մալցևը՝ Արամ Պետրոսյանի փաստաբանը, խնդրել է իր պաշտպանյալին տնային կալանքի ենթարկել, սակայն սնանկացած հայ գործարարը կալանավորվել է երկու ամսվով:
Հանցագործության դրդապատճառ է համավում ֆինանսական ծանր դրությունը: