Մոսկվայում ձերբակալվել են «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի հանցակիցները
Մոսվայի քրեական հետախուզության աշխատակիցները վնասազերծել են կազմակերպված հանցավոր խմբին, որը գործում էր «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի՝ Զախարի Կալաշովի անունից: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկի հայտարարությունը:
«Պարզվել է, որ մասնակիցները, ովքեր գործում էին քրեական հեղինակություն Զախարի Կալաշովի անունից և ծեծում գործարարին, նրանից 10 միլիոն ռուբլի էին պահանջում»,- հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը:
Վոլկը հավելել է, որ խմբի հակաիրավական գործունեության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Շաքրո Մոլոդոյը ձերբակալվել էր հուլիսի կեսերին: Նրան հարցաքննել են երկու սպանությունների և «Elements» ռեստորանի սեփականատիրոջից գումար շորթելու գործով: