Պուտինը Օլանդին և Մերկելին պատմել է Ուկրաինայի սադրանքների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պատմել է Ուկրաինայի սարդանքների մասին՝ ուղղված ՌԴ-ի դեմ: Այս մասին նշվում է Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:
«Վլադիմիր Պուտինը գործընկերների ուշադրությունն է հրավիրել ուկրաինական կողմի սադրանքների, օգոստոսի սկզբին Ռուսաստանի Դաշնության տարածք ուղղված դիվերսանտների խմբի վրա, ովքեր տարածք էին մտել ահաբեկչություններ կատարելու նպատակով: Կիևի հակվածությունն այդօրինակ ուժային գործողություններին վնաս է հասցնում Մինսկի գործընթացին և «նորմանդական քառյակի» ձևաչափի շրջանակում համագործակցությանը»,-գրված է հաղորդագրության մեջ:
Երեք երկրների առաջնորդները պայմանավորվել են հանդիպել «G20»-ի գագաթաժողովի շրջանակներում: