Ռուսաստանը շահագրգռված չէ Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները փչացնել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները փչացնել: Այս մասին գրու է Gazeta.ru-ն:
«Ուկրաինյի հետ դիվանագիտական հարաբերությունների վերացումը ծայրահեղ դեպքում կարող է կատարվել: Ռուսաստանը շահագրգռված չէ այդ հարցում»,-ասել է Լավրովը:
Ավելի վաղ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ չի բացառում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերացումը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Ղրիմի դեպքերի հետ կապված Ռուսաստանը մեղադրում է Ուկրաինային՝ նրանց կասակծելով դիվերսիոն խմբեր Ղրիմ ուղարկելու մեջ: